Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին

Հանդիպմանը քննարկվել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների և արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին:

ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում, շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

«Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Եվգենի Զինիչևը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ և նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Մարդասիրական բեռն Արցախում է. ՌԴ ԱԻՆ խմբավորումն ավարտել է բեռնաթափման գործընթացը

Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների և արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր: