Լինգով բացել են սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը. տեսանյութ

Երևանում բնակվող 2 երիտասարդ զբաղվել են գողության այս տեսակով` սրճեփ սարքերի տերերին թողնել ձեռնունայն։ Իսկ այ իրենք ձեռնունայն չեն վերադարձել անգամ այն դեպքում, երբ սրճեփ սարքից չի հաջողվել գումարը վերցնել։
Sputnik

Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում սրճեփ սարքերից գողություններ են արել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը

«Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին, ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը՝ մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում էին սրճեփ սարքից գողություն արել։ Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաև Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք էին հափշտակել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
`