Հայաստանյան ավտոճանապարհներին ձյուն է, մառախուղ, մերկասառույց, կան փակ հատվածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տրալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի, Սյունիքի մարզերում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում ու Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Սյունիքի ոստիկաններն ու ռուս սահմանապահները թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, դժվարանցանելի են Սարավան-Զանգեր և Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Սյունիքի ոստիկաններն ու ռուս սահմանապահները թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել