ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում գրառում է արել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։
«Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս»,–գրել է Մխիթարյանը:
Նա ցավակցել է Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը, նշելով, որ ցավով կիսում է նրանց վիշտը:
Հիշեցնենք` կյանքի 73–րդ տարում այսօր մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ երեկոյան Անդրեասյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ լեգենդար ֆուտբոլիստը մահացել է սրտի անբավարարությունից։
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում երկար տարիներ աշխատել է «Արարատում»։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ