Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի

Արամ Ա–ն կոչ է անում Ամանորին ու Սուրբ ծննդյան տոնին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: Տեղեկությունը հրապարակվել է Արամ Ա–ի Facebook-յան էջում:

«2003թ.–ից սկսած` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձոնում է մեր եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչվող մի արժեքի, մտահոգության կամ դեպքի»,– ասված է հաղորդագրության մեջ։ Այս տրամաբանությամբ, Վեհափառ Հայրապետը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի։

Արամ Ա–ն կոչ է անում Ամանորին ու Սուրբ ծննդյան տոնին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին:

Արամ Ա կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը