«Ալո Շահումյանսկի» մականունով «օրենքով գողին» ու ևս 3 անձի մեղադրանք է առաջադրվել

«Օրենքով գողը» 2020թ. փետրվարի 22-ից ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ խմբավորման անդամներին տալով քրեական ենթամշակույթին վերաբերող հարցեր լուծելու հանձնարարություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է «Ալո Շահումյանսկի» մականունով հայտնի «օրենքով գողի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Փաշինյանին դեմ գնաց, հիշեցին. 8 ամիս անց «փորփրել» են Քաջարանի քաղաքապետի գործը

ՔԿ–ի տարածած հաղորդագրության համաձայն` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին մեղադրանք է առաջադրվել չորս անձի:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Ալո Շահումյանսկին» 2020թ. փետրվարի 22-ից ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ խմբավորման անդամներին տալով քրեական ենթամշակույթին վերաբերող հարցեր լուծելու հանձնարարություններ:

Պարտք-գումարը ստանալու խնդրով նրան է դիմել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանդավորներից մեկը։ Շահումյանսկին իր մտերիմ անձին հանձնարարել է լուծել առաջացած վեճը, վերջինս էլ իր հերթին առաջադրանքը կատարելու համար ներգրավել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց:

Ստանալով և կատարելով «օրենքով գողի» հանձնարարությունները, վերջիններս մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավված են եղել քրեական այլ նպատակների իրականացմանը:

Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն

Քրեական գործի նախաքննության ավարտին «օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով։
Խմբավորման մյուս անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածով։

Մետրոպոլիտենում ցույցի համար Էրեբունու նախկին ղեկավարին, նրա որդուն մեղադրանք է առաջադրվել