Ադրբեջանի բանակը չի պայթեցրել Իրան-Հայաստան գազամուղը․ ՏԿԵ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը։

Երասխի բարձունքներն Ադրբեջանին չեն փոխանցվի. ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրերը

«Տեղեկությունը, թե երեկ  Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։  Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում:

Հիշեցնենք, այսօր մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ «պատերազմից հետո, ի պատասխան Հայաստանի իշխանությունների ադրբեջանասեր քայլերի, Ադրբեջանի բանակը երեկ պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը» և տեսանյութ հրապարակել։

Նշենք, որ պայթեցված գազամուղի տեսանյութը տարածվել էր հենց Ադրբեջանի բանակի կողմից։