ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց, որ այս պահին երկու տարբերակ է քննարկվում, բայց գումարի հարց կա։
Նա նշեց, որ այդ հարցն ակտիվ քննարկվում է կառավարության հետ։ Նոր ճանապարհը կբեռնաթափի մայրուղին, կվերացնի խցանումները, ինչպես նաև ավելի գեղագիտական, Երևանին վայել մուտք կապահովի դեպի մայրաքաղաք։
«Այլընտրանքային ճանապարհի տարբերակները քննարկվում են, սակայն Երևան համայնքն իր ուժերով չի կարող դա անել», — ասաց Մարությանը:
Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Երևան–Վանաձոր մայրուղին. տեսանյութ
Նրա խոսքով` քաղաքապետարանն առավելագույն աջակցություն է ցուցաբերում ծրագրի իրականացմանը, բայց շատ բան կախված է կառավարությունից:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի կենտրոնից օդանավակայան տանող նոր ճանապարհի կառուցման հարցը բազմաթիվ անգամ է քննարկվել, սակայն գործը խոսակցություններից այն կողմ չի գնացել։
Գորիս-Կապան ճանապարհի մի մասը «չեզոք» և անվտանգ կդառնա. նախարարը բացատրել է` ինչպես