Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը. հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես է Պուտինն արձագանքել Նարիշկինի և Ադրբեջանի վերնախավի կապի մասին լուրերին

«ՌԴ–ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ևՀայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունները ընդհանուր առմամբ հետևողականորեն կյանքի են կոչվում։

Նախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին