Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Երևան–Վանաձոր մայրուղին. տեսանյութ

Վանաձորցիները միացել են Հայրենիքի փրկության շարժման հայտարարած համահայաստանյան անհնազանդության ակցիաներին։
Sputnik

Երևան–Վանաձոր մայրուղին փակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քիչ առաջ փակել են Վանաձոր-Երևան մայրուղին:

Նրանք միացել են Հայրենիքի փրկության շարժման հայտարարած համահայաստանյան անհնազանդության ակցիաներին։

Մեծ Շենն այս պահին ապահով չէ. ադրբեջանցիներն անարգել շրջում են գյուղում ու Բերձորում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ, նաև Լոռու մարզում գործող «Վաբատեքս» ցանցերի գործարանը։

Այս պահին Երևանում ևս անհնազանդության ակցիաններ են ընթանում։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» դեկտեմբերի 16–ի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ Դասադուլին միացել են ԵՊՀ և ԵՊԲՀ–ի որոշ ֆակուլտետներ, իսկ գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։

Դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին ՀՀ-ի և սփյուռքի ավելի քան 300 բուժաշխատողների պահանջին` ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների ու կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման մասին: