Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հանգամանորեն խոսել է արցախյան պատերազմից հետո ՀՀ–ում առկա տնտեսական իրավիճակի մասին, նշել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ։ 
Sputnik

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` եթե իրադրությունը բնորոշենք ընդհանուր գծերով, ապա պետք է ասել, որ համաճարակային և պատերազմական իրավիճակին բնորոշ տնտեսության բոլոր ատրիբուտները մեզանում առկա են և բոլոր առումներով կամ տնտեսական ոլորտների մեծ մասի պարագայում ունենք անկումներ, տնտեսական ակտիվության նվազում, որն արձանագրվում է նաև պաշտոնապես։ 

Քթոյան. «Գազի գինը և դրա շուրջ իրականացվող քաղաքականությունն ունեն քաղաքական բաղադրիչ»

«Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն։ Ինչ անելու առումով լուծումները բազմաթիվ են, բայց ըստ էության` որ ուղին էլ որոնենք կամ ինչ տարբերակ էլ փորձարկենք, միևնույն է, առավել ուսանելի կլինի այն երկրների անցած ճանապարհը, որոնք հայտնվել են նման իրավիճակում` հետպատերազմյան վերականգնման իմաստով, օրինակ` ճապոնականը, վիետնամականը, կորեականը»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի համոզմամբ` այս պահից սկսած պետք է լրջանանք և հասկանանք յուրաքանչյուրիս դերը, սկզբունքայնությունը, տեղն ու կարևորությունը` հրաժարվելով որոշ կեղծ արժեքային կարծրատիպերից, և նորովի կառուցենք տնտեսական, հասարակական, բարոյական, քաղաքական հարաբերությունների մի համակարգ, և եթե սկսենք այս օրվանից, ապա 10-20 տարի հետո կկարողանանք քաղել դրա արդյունքները։   

Քթոյան. «Հայաստանում գիտակցում են խաղատնային բիզնեսի խոցելիությունը»