Ճակատեն գյուղը չի հանձնվում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետը հերքել է տեղեկությունը

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մանրամասներ է հայտնել Ճակատեն գյուղի ճակատագրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ճակատեն գյուղը չի հանձնվում Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել». Ճակատենի գյուղապետը շվարած է

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդդիմության ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքից զանգեր է ստանում , որ «հենց հիմա կապի օպերատորներն անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը ադրբեջանցիների տարածք է դառնալու, և պետք է հանձնեն։

«Նման բան չկա, ես հերքում եմ այդ տեղեկությունը», - ասաց Պողոսյանը:

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Կապանից հարավ ընկած ճանապարհը, նրանց դիտակետը տեղակայվում է Ճակատեն գյուղից ոչ հեռու։

Սահմանային փոթորիկ Սյունիքում․ ո՞վ պետք է պաշտպանի Հայաստանի հարավային դարպասը

Սակայն ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։