ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Դատարանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին բերման էին ենթարկել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դրանից մեկ օր առաջ նա գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։
Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում երեկ հայտնել էր, որ որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հաղորդագրություն տարածվեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գորիսի քաղաքապետին