ՌԱԴԻՈ

Էներգակիրների թանկացումը կազդի ՀՀ–ում արտադրվող բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի, բենզինի ու հեղուկ գազի գների բարձրացմանն ու թանկացումների ազդեցությանը տնտեսության վրա։ 
Sputnik
Էներգակիրների թանկացումը կազդի ՀՀ–ում արտադրվող բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` Հայաստանը հիմնականում էներգակիր ներկրող երկիր է և չունի ներքին էնարգակիրներ, հետևաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էներգակիրների գների բարձրացումը մեծ հարված է հասցնում Հայաստանի տնտեսությանը, քանի որ էներգակիրների գնի բարձրացումն ուղղակիորեն ազդում է ՀՀ տարածքում արտադրվող և մատուցվող բոլոր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի վրա։

«Գազպրոմը» Հայաստանի հետ քննարկել է 2021–ին գազի մատակարարման պայմանները

«Վերջին շաբաթների ընթացքում բենզինի, սեղմված գազի, դիզելային վառելիքի գների աճը պայմանավորված է առաջին հերթին դրամի արժեզրկմամբ, ինչն այս տարվա մեր տնտեսության խորը ճգնաժամային իրավիճակի հետևանքն է։ Մեր երկիր ավելի քիչ արտարժույթ էր հոսում և ավելի շատ դուրս էր գալիս։ Արդյունքում հիմա դոլարի շուկայում ունենք խիստ ցնցումային իրավիճակ, երբ կարող է մեկ օրվա ընթացքում դոլարի կուրսը բարձրանալ և իջնել, ուստի այս ամենի արդյունքում տնտեսվարողները կրում են լուրջ կորուստներ»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով` ունենք մի իրավիճակ, որ տնտեսվարողները, բացի տվյալ պահի փոխարժեքի հաշվարկից, որոշակի լրացուցիչ անվտանգության բարձիկներ են ստեղծում, քանի որ չգիտեն, թե ապագայում դոլարն ինչպիսի թռիչքաձև աճ կարող է ունենալ։ Ըստ նրա` արդյունքում դրամի արժեզրկումից ավելի բարձր են ստացվում էներգակիրների գները։

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

Տնտեսագետը հիշեցրեց, որ 10 000 և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար գազի սակագինը հաշվարկվում էր դոլարով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նրանց համար սահմանել է սակագին 265 դոլարի չափով 1000 խորանարդ մետրի դիմաց։

Հուլիսին եղավ թանկացում, իսկ հիմա ունենք նաև դրամի արժեզրկում, այսինքն` երկու բացասական գործոններ են ազդել գազի գնի բարձրացման վրա, մինչդեռ կառավարությունը ժողովրդին չնախապատրաստեց այս ամենին, մեր տնտեսությունը նույնպես պատրաստ չէր դրան։ Պարսյանի համոզմամբ` նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե կառավարությունը կարողանար ճիշտ բանակցություններ վարել ռուսական կողմի հետ։     

Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել