Ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության շատ ճանապարհներին մերկասառույց կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Մայրաքաղաքում դեկտեմբերի 22–ի գիշերը կգրանցվի 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` նույնքան տաքություն։