Չկա տպավորություն, որ Երևանի 2021թ–ի բյուջեի առաջնահերթությունները վերանայվել են. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի նախագծի մասին։
Sputnik

Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` 2021 թվականի բյուջեն շատ նման է նախորդ տարվա տարբերակին, ուստի չկա տպավորություն, որ առաջնահերթությունները վերանայվել են։ Ըստ նրա` եկամուտների ու ծախսերի մասով պատկերացումները փոխվել են, և եթե 2020 թվականի բյուջեն նախատեսված էր 107 միլիարդ դրամի ծավալով, ապա գալիք տարվա համար նախատեսված է 92 միլիարդ դրամի ծավալով բյուջե։ Խաժակյանը հանգամանորեն անդրադարձավ կարևորագույն ոլորտներին առնչվող ծրագրերին, դրանց կատարողականի ընթացքին, ինչպես նաև բյուջեի թերակատարումների խնդրին։

Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը

«Քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ներկայացրել է բյուջեի երկու տարբերակ, մեկում ներառված էր պարգևավճարների ֆոնդը` շուրջ 1 միլիարդ դրամի չափով, իսկ մյուսը նման բան չէր նախատեսում։ Այնպիսի տպավորություն էր, կարծես նրա համար մեկ էր, սակայն ես ելնելով ՏԻՄ օրենքի դրույթներից` բացատրեցի, որ բյուջեի նախագիծը մեկն է լինում, հետևաբար քաղաքապետը չի կարող ներկայացնել մի քանի նախագիծ, պարզապես մեկ նախագծում պետք է ներառվեն առաջարկություններն ու փոփոխությունները»,– նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Հրաժարվում են մանդատից ու հանձնաժողովից, դուրս գալիս «Իմ քայլից». Երևանի ավագանին «խառն է»

Խաժակյանին զարմացրել էր հատկապես իշխանական թևի ավագանու ներկայացուցիչների անտարբերությունը բյուջեի նախագծի քննարկումների հանդեպ։ Նրա տեղեկացմամբ`ֆինանսավարկային հանձնաժողովի նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկն ինքն էր, մինչդեռ հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13–ը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են։

«Լույս» խմբակցության ղեկավարի գնահատմամբ`զուտ կառուցվածքային առումով ներկայացվել էր Երևան քաղաքի նույն բյուջեն, որը կար նախորդ տարում։

Սպիտակի համայնքապետարանը միացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին