Բախում է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև

Ոստիկանությունը ավտոբուսներով ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի -Sputnik. Այսօր վաղ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև։

Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Հիշեցնենք, որ Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ վաղ առավոտից փորձում են ավտոերթով շարժվել դեպի Սյունիքի դարպասներ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանությունը ավտոբուսներով ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:

Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքի մարզ։

Դեկտեմբերի 20-ին, երբ Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական դրոշով ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել, Առուշանյանն իր մտահոգությունն էր հայտնել` Փաշինյանին հարց ուղղելով, թե ինչ երեսով է Սյունիք գալու։

Քաղաքապետը բերման է ենթարկվել։