Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Տեր Պարգև քահանա Զեյնալյանը ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը` վարչապետին դուրս հրավիրելով եկեղեցուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այցով Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ շրջում է Սիսիանով։ Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև Փաշինյանը մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց, և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։

Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ

Փաշինյանը մի փոքր շփոթված դուրս եկավ եկեղեցուց։

Այս պահին Փաշինյանը Սիսիանում զրուցում է տեղացիների հետ։

Սյունեցիները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու համար, սակայն նա կարողացել է, ըստ ցուցարարների, ուղղաթիռով շրջանցել փակ ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել էր Փաշինյանը։

«Նիկոլը թռավ». սյունեցիները բղավեցին իրենց գլխավերևում հայտնված ուղղաթիռի հետևից