Մենք հանձնում ենք բարձունքներ, որտեղից կրակի տակ կառնվեն բնակավայրերը. Վարդազարյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Վարդազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի անվտանգության խնդրի մասին` առկա ներքաղաքական զարգացումների և Ադրբեջանի հետ սահմաններում ստեղծված իրավիճակի ֆոնին։
Sputnik

Սերգեյ Վարդազարյանի դիտարկմամբ` մենք իսկապես հասել ենք այն կետին, որ ստիպված ենք հանձնել բարձունքներ, որոնց տիրանալով` ադրբեջանցիները կարող են կրակի տակ պահել հայկական բնակավայրերն ու ռազմավարական նշանակության ճանապարհները։ Քաղաքագետին հետաքրքրում է մասնավորապես GPS-յան ձևաչափը, որով հաստատվում են սահմանները, իսկ հայկական իշխանությունը չի առարկում`վկայակոչելով խորհրդային շրջանի քարտեզները։

ՀՀ ՊՆ–ն կտրականապես հերքում է Տավուշի գյուղերի վերաբերյալ տեղեկությունը

«Պետք է հստակ հասկանանք, որ հիմնական փաստաթղթի` նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի ամենաթույլ կողմն այն է, որ դրանում չկա որևէ հստակեցում։ Ադրբեջանցիներն անում են այն, ինչ պետք է անեն, որովհետև կապիտուլյացիայի ենթարկվել ենք մենք, ինձ պարզապես զարմացնում է մեր արձագանքը, հատկապես այն առումով, թե ինչպե՞ս կարելի է չհստակեցնել սահմանը գոնե Սյունիքի հատվածում»,– նշեց քաղաքագետը։

Վարդազարյանը ցավով արձանագրում է ՀՀ ԶՈւ բարոյալքված վիճակը, հետևաբար նա չի կարծում, որ հայկական կողմից սահմանների վերահսկումը տեղի է ունենում լիարժեքորեն, որովհետև մեկ բան է, երբ զինվորը չի ցանկանում իջնել դիրքից, մեկ այլ բան, երբ նրան հրահանգում են իջնել։

Ադրբեջանը դեռ համաձայնություն չի տվել Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու համար

Քաղաքագետի համոզմամբ` այս պատերազմի գլխավոր հրահրողը Թուրքիան էր։ Այս պատերազմը բխում էր ոչ այնքան Ադրբեջանի շահերից, որքան Թուրքիայի, որովհետև Ադրբեջանը լուծեց տակտիկական խնդիր, իսկ Թուրքիան` ստրատեգիական, քանզի ամեն կերպ ցանկանում էր իր ներկայությունն ապահովել Հարավային Կովկասում. Թուրքիան մասամբ հասավ իր նպատակին։