Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

Այս տարի Ամանորը նշելու հարցում մեր քաղաքացիների տրամադրություններն ու տրամադրվածությունները տարբեր են։
Sputnik

 

Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանի փողոցներում, որպեսզի պարզի` արդյոք քաղաքացիները ի վիճակի են նշել Ամանորը` հաշվի առնելով վերջին իրադարձությունները ու եթե նշելու են՝ որտեղ և ում հետ։ Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մեծամասնությունն այս տարի Ամանորը չի նշելու գոնե այնպես, ինչպես նախորդ տարիներին են տոնել։ Նրանք համարում են, որ եղածը համազգային ողբերգություն է։

Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

«Իհարկե ոչ, չենք նշելու՝ համազգային սգի մեջ ենք։ Եվ կապ չունի` մենք մեր ընտանիքներում ունենք զոհեր, թե ոչ, բայց մենք հիմա ազգովի դարձել ենք մի մեծ ընտանիք»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշ մարդիկ էլ համարում են, որ գոնե երեխաների համար հարկ է մի փոքր տոն կազմակերպել, ասենք` տոնածառ զարդարել ու նշել Նոր տարին։