ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) անցկացված հոգաբարձուների նիստում որոշվել է 15 ուսանողի տրամադրել կրթաթոշակ։ Տեղեկությունը հայտնում են ՄՄԳԿ –ի մամուլի ծառայությունից։
Յուրաքանչյուր բուհ ներկայացնում է իր թեկնածու ուսանողներին, որոնք վերջնական հաստատվում են հոգաբարձուների խորհրդի նիստում։
«Կրթաթոշակի են արժանանում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում ռուսաց լեզվով, ցուցաբերում են գերազանց առաջադիմություն և ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցիալական վիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացրել Մոսկվայի կառավարությունը։ Ծրագիրը իրականացվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնության աջակցությամբ։ Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են 2007 թվականից։
«Մոսկվայի կառավարության կողմից իրականացվող նման նախագծերը կարևոր են մոտիվացնելու ռուսերեն և ռուս գրականություն սովորել համար։ Այն միջմշակութային երկխոսության լեզուն է, որը օգնում է ամրապնդել բարեկամական կապերը։ Սա նաև կարևոր քայլ է ուսանողներին ոգևորելու համար, որ ավելի լավ սովորեն»,- ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Բժշկական համալսարանը միանում է գործադուլին
Ամեն տարի կրթաթոշակներ են շնորհվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանների ուսանողներին։
Ուսանողները կրթաթոշակի հետ միասին հանդիսավոր պարգևատրվում են դիպլոմներով և «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակառու» խորհրդանշական կրծքանշաններով:
Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների նախնական գրանցումը
Ծրագիրն իրականացվում է հետխորհրդային երկրներում ինտելեկտուալ ներուժը պահպանելու և զարգացնելու համար, ինչպես նաև օգնում է բուհերում ռուսերենով տարբեր առարկաների դասավանդման առաջխաղացմանը։