Արցախում խաղաղապահների համար բլոկային-մոդուլային քաղաք է կառուցվել

Քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպաների տուն, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակ և այլն։
Sputnik

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկային-մոդուլային քաղաքի շինարարությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ՌԴ-ից ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար բլոկային-մոդուլային քաղաքի շինարարությունը․ այն նախատեսված է 250 մարդու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպաների տուն, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակ, շտաբ ու գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերքի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք ու ինժեներական սարքավորումների սենյակ։

Բլոկային-մոդուլային համակարգերն ունեն +35-ից – 45 աստիճանի պայմաններում կենսապահովման բոլոր անհրաժեշտ համակարգերը։

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում