Ալ Ջազիրայի և Associated Press-ի Աֆղանստանի թղթակիցը սպանվել է իր տան առաջ

Լրագրողի սպանությունը դատապարտել է «Թալիբան» արմատական շարժումը՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին։ Շարժումը հերքել է միջադեպին իր մասնակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Աֆղանցի լրագրող Ռախմատուլլա Նիկզադը, որը համագործակցում էր միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, սպանվել է Ղազնի նահանգում անհայտ անձանց կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Tolo News հեռուստաալիքը:

Ադրբեջանն Արցախում թիրախավորել էր լրագրողներին. 7 ծանր վիրավոր և քրեական հետապնդումներ

«Ալ Ջիզիրա» հեռուստաալիքի և «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության թղթակից Ռախմատուլլա Նիկզադը նաև նահանգի լրագրողների միության ղեկավարն էր:

Ոստիկանության տվյալներով ՝ նա սպանվել է իր տան դիմաց ։

Լրագրողի սպանությունը դատապարտել է "Թալիբան" արմատական շարժումը ՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին ։ Շարժումը մերժել է միջադեպին իր մասնակցությունը։

«Մեծ վշտով տեղեկացանք Ղազնի նահանգում պրոֆեսիոնալ լրագրող Ռախմատուլա Նիկզադի սպանության մասին։ Մենք խստորեն դատապարտում ենք այս ստոր գործողությունը և մեր ցավակցություններ հայտնում պարոն Նիկզադի ընտանիքին: Նրա  մահը կորուստ է մեր երկրի համար», - գրել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ։

Աֆղանստանում վերջին երկու ամսում սպանվել է հինգ լրագրող։