ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ վարչապետն այցելել է Դիլիջան, Սևքար ու Իջևան համայնքներ։
«Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։
Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո երթ անցկացվեց Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։
«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ