Թրամփը փորձում է զավթել իշխանությունը. Սպիտակ տան աղբյուրներն ահազանգում են

Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը կարծում է՝ պետք է ԱՄՆ-ում ռազմական դրություն մտցնել և բռնագրավել ավտոմատ գրանցման ու ձայների հաշվարկի սարքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները և զավթել իշխանությունը: Axios պարբերականը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփը մշտապես խորհրդակցում է իր ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի և փաստաբան Սիդնի Փաուելի հետ:

Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի

Աղբյուրի վկայակոչմամբ՝ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը խորհուրդ է տվել նրան ԱՄՆ-ում ռազմական դրություն մտցնելու և բռնագրավել ավտոմատ գրանցման և ձայների հաշվարկի սարքերը։ Նաև խոսակցություններ են գնում Փաուելին ընտրությունների կեղծման հարցերով հատուկ խորհրդական նշանակելու Թրամփի մտադրության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր պարտությունը և Ջո Բայդենի հաղթանակը բացատրել էր քվեարկության մեքենաների սխալ աշխատանքով: Նման գրառում նա արել էր Twitter-ում։

«Այնտեղ այնպիսի ուժեղ շեղումներ են եղել, որ պարզապես ծիծաղելի է։ Կարելի է մեծ հաղթանակը պարտության վերածել նման քայլերով։ ԱՄՆ-ում նման բան չպետք է լինի», — գրել էր Թրամփը։

ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում  նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։ Հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, սակայն Դոնալդ Թրամփը դեռևս չի ընդունել պարտությունը։ Նրա իրավաբանները մի շարք հայցեր են ներկայացրել դատարաններ՝ պահանջելով կասեցնել կամ վերահաշվարկել ձայները, ինչպես նաև հետաքննել մի շարք նահանգներում ենթադրյալ խախտումները: