Սյունիքի ու Գեղարքունիքի ճանապարհներին մերկասառույց է, տեղ–տեղ` մառախուղ և ձյուն. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ե՞րբ պատրաստ լինել տեղումների. եղանակի տեսություն

Մերկասառույց է Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքների ավտոճանապարհներին։ Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։