Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Ավերված բնակարանների վերականգնման և այլ խնդիրների լուծման համար Արցախ է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտունի քաղաքում վերականգնվել է 29 տուն

Բեռը ներառում է շինանյութեր և կենցաղային պարագաներ։ Այն արդեն բեռնատարերով տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղից կուղարկեն տարբեր համայնքներ։

«Սա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ՌԴ ԱԻՆ կողմից։ Մինչ այս պահը Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 վագոն օգնություն», - նշված է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Մարդասիրական օգնության տրամադրումն իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության որոշումների համաձայն։

Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ

Հիշեցնենք, որ նախորդ 54 վագոն օգնությունն Արցախ էր հասել դեկտեմբերի 12-ին, բեռը ներառում էր շինանյութեր, հրշեջ ավտոցիստեռններ, կենցաղային պարագաներ. ընդհանուր քաշը մոտ 1200 տոննա էր։