Փայտ կտրելիս, անասուն արածեցնելիս չհատել սահմանը. Սյունիքի մարզպետը զգուշացնում է

Ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով բնակիչները կարող են զանգահարել անհրաժեշտության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար զգուշացնող հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով սահմանազատման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունը տարածված է մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում։

Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում

«Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով»,- նշված է հայտարարության մեջ։

Մարզպետը տեղեկացնում է, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով բնակիչները կարող են զանգահարել անհրաժեշտության դեպքում։

Գորիս-Կապան ճանապարհին արդեն ադրբեջանցի զինծառայողներ են կանգնած․ տեսանյութ

Նշենք, որ դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։