«Նիկոլն ու իր ջոկատը». պատասխանատվությունից կխուսափե՞ն «չարաճճի իշխանավորները»

Բոլորս պետք է հասկանանք․ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, երկրի ղեկավարության ապաշնորհության հետևա՞նք է, թե՞ այնուամենայնիվ, տեղի ունեցավ երկրի, ազգի, պետության ազգային շահերի դավաճանություն։ Հետևաբար, խիստ անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Մեր հասարակությունը պետք է շատ լուրջ մակարդակով հետաքննի ներկա իրավիճակի պատճառները։ Հասկանա, թե ինչպես ստացվեց, որ ժողովուրդը, երկիրը, ազգը բացահայտ պատանդ են դարձել կամ իրավիճակի, կամ թշնամական ուժերի ձեռքում, որոնք տարածաշրջանում, պատմական նախադրյալների բերումով, առավել քան բավարար են։ Եվ այդ հետաքննությունը առաջին հերթին պետք է սկսել երկրի ներկայիս ղեկավարությունից։

Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն

Չէ որ պետք է հասկանալ գլխավորը՝ արդյո՞ք տեղի ունեցածը ազգային շահերի չարամիտ դավաճանություն է։ Թե՞ պատճառը տարրական ապաշնորհությունն է, Հայաստանում երկուսուկես տարի առաջ իշխանության եկած մարդկանց արարքներում սովորական տրամաբանության բացակայությունը։

Քննության ժամանակ պարտադիր պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. երկրի ղեկավարությունը միայն վարչապետը չէ։ Նաև օրենսդիր մարմինն է և գործադիր իշխանությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Ի դեպ, բարձր պաշտոնների էին նշանակում՝ ելնելով «լիբերալ-սորոսական» կլանին անձնական նվիրվածությունից ու գաղափարական պատկանելությունից՝ հիմնականում ի վնաս մասնագիտական որակների։

Դա նաև Ղարաբաղի ղեկավարությունն է, որին իշխանության բերելու համար ընտրությունների ժամանակ «շատ է աշխատել» Նիկոլ Փաշինյանի հետ միասին իշխանական կառույցներ մտած ամբողջ թիմը։

Հուսով եմ` Փաշինյանը հեռանալու համարձակություն կգտնի իր մեջ. Կարեն Կարապետյան

Այսինքն՝ անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննել առնվազն մի քանի հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը։

Ինչ է արվել այդ մարդկանց կողմից վերջին մի քանի ամիսներին՝ ղարաբաղյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո։ Եթե պարզվի, որ ներկայիս վարչապետ Փաշինյանը պարզապես ապաշնորհների թիմ է ընտրել, ինչպես ասում են ՝ «չեն հասկանում, թե ինչ են անում», դա մի բան է։ Իսկ եթե պարզվի, որ նրանք հետևել են իրենց առաջնորդին ՝ հասկանալով, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել (և արդեն հանգեցրել է), դա լրիվ ուրիշ բան է։

Երբ շփվում ես միացյալ ընդդիմության անդամների հետ, սկսում ես հասկանալ, որ նրանք դեմ չեն լինի պայմանավորվել վարչապետի «թիկունքում», որպեսզի «Իմ քայլի»՝ նրան նվիրված պատգամավորները պարզապես անվստահություն հայտնեն Փաշինյանին։ Նման դասավորությունը թույլ կտար խուսափել ներքաղաքական հարթակներում ավելի ուժեղ սրացումից, ինչը ներկա իրավիճակում իսկապես անցանկալի է։

Նոր սենսացիաներ կլինեն. պարտության համար ոչ ոք չի ուզում պատասխան տալ

Բայց այստեղ կարևոր է չգայթակղվել այդ մարդկանց հետ  «գործարքի» գնալու հնարավորությամբ. իբր, հանձնեք ձեր առաջնորդին (խոսքը Փաշինյանի մասին է), և հետո դա հաշվի կառնվի ձեզ համար։ Ասենք, մանրակրկիտ հետաքննություն չի լինի, չեն պարզի «Փաշինյանի թիմի անդամների» կապերը արտաքին ուժերի հետ (չի բացառվում՝ որոշակի, Հայաստանի հանդեպ բնավ ոչ լոյալ երկրների հատուկ ծառայությունների հետ)։

Իսկ չէ՞ որ գայթակղություն իսկապես կա, և այն մեծ է։ Բայց այդ դեպքում կզրոյացվեն միավորված ընդդիմության փորձերը՝ երկիրը դուրս բերելու այն իրավիճակից, որում Հայաստանը հայտնվել է հենց Նիկոլ Փաշինյանի և նրա «քայլող» թիմի ջանքերով։

Պարզ ասած՝ եթե «Նիկոլի թիմի» գործողությունների մանրամասն հետաքննություն չանցկացվի և արդյունքները չհրապարակվեն, ապա հասարակությունը հաջորդ իշխանությանը ևս չի հավատա։

ԱԱԾ նախկին 13 բարձրաստիճան աշխատակիցներ պահանջում են իշխանությունների հրաժարականը

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ հենց այդ հարցում տանուլ տվեց։ Տանուլ տվեց և սկսեց հետզհետե կորցնել ժողովրդի վստահությունը, երբ իշխանության գալով՝ հետաքննություն նախաձեռնեց, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց խոշոր կոռուպցիոներների և ֆինանսական հանցագործությունների գործերը։ Ապօրինի ստացված միջոցների մի մասը բյուջե վերադարձնելուց հետո շատերին բաց թողեցին։ Իսկ հետո նա սկսեց վրեժ լուծել (անձնական վրեժը լուրջ գործոն է քաղաքական թատերաբեմում)՝ քրեական գործեր «թխելով»։

Հասկանալի է, որ հիմա արդեն այս ամենը ակտուալ չէ, քանի որ տեղի ունեցածի ֆոնին վարչապետի նախորդ արածները փոքր չարաճճիություններ են թվում։

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում

Այժմ կարևոր է պատասխանել մեծ թվով հարցերի: Սկսած նրանից, թե ով է մեղավոր, որ արդեն զինադադարի ստորագրումից հետո հայ զինվորները հայտնվել են գերության մեջ։

Ո՞վ է «մոռացել» Հադրութի Խին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պաշտպանող լուրջ մարտունակ ստորաբաժանումների մասին, որի պատճառով նրանք հայտնվեցին շրջափակման մեջ։ Ի՞նչ կոնկրետ տարածքային պայմաններով է ստորագրվել զինադադարի պայմանագիրը, եթե բազմաթիվ ջոկատներ ու մարտական խմբեր այդպես էլ նահանջի հրաման չստացան բանակի, երկրի ղեկավարությունից։

Կարելի է սկսել, ինչպես ասում են, վերջից՝ այն իրադարձությունների հետաքննությունից, որոնք տեղի են ունեցել զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո։ Չէ՞ որ հենց դրանից հետո է ստացվել, որ հայ զինվորականներից կրկին գերիներ կան (իսկ չէ՞ որ պատերազմի ժամանակ գերի ընկածներին դեռ չեն վերադարձրել)։ Տարբեր տվյալներով՝ նրանք 100-ից ավելի են։

Փաշինյանը մեղավոր է Արցախում պարտության համար, բայց մյուսներն էլ են մեղավոր. Գասպարյան

Կարելի է նաև սկսել պարզելուց, թե ինչու է այս օրերին կառավարությունն այսքան ապաշնորհ կերպով աշխատել։ Ինչո՞ւ հասցրին այնտեղ, որ հայկական սահմանների սահմանագծման հարցերը լուծելիս ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ստիպված են լինում մասնակցել գյուղապետերը, այլ ոչ թե ավելի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ինչո՞ւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Լաչինի և Քելբաջարի հանձնումից հետո առաջացած նոր սահմաններ լրացուցիչ զորամասեր չի ուղարկել:

Արդյո՞ք դա միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքն է։ Իսկ գուցե նաև ՊՆ-ի և ԱԱԾ-ի համապատասխան կառույցների՞։ Ինչպես նաև, երևի, խորհրդարանի պատգամավորների, որոնք առաջնորդվում են ոչ թե երկրի, ազգի և պետության շահերով, այլ սպասարկում են նրա շահերը, ով իրենց հասցրել է իշխանության Օլիմպոսի գագաթին։

Հրաժարական, ունեցվածք, Հայաստանից «փախցրած» ընտանիք. Փաշինյանն անդրադարձավ ֆեյք լուրերին

Կարծում եմ՝ հենց այդտեղից, ինչպես ընդունված է ասել՝ «պոչից» է պետք սկսել այդ հետաքննությունների շարքը։ Եվ անպայման հասնել այն ժամանակներին, երբ «Նիկոլի և իր ջոկատի» պատմությունը նոր էր սկսվում։