Կիրակնօրյա պատարագին կհաջորդի արցախյան նահատակների հոգեհանգստի կարգը

Հայաստանյան բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստի կարգ` նվիրված արցախյան 2–րդ պատերազմում նահատակված բոլոր հայորդիների հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Այսօր`դեկտեմբերի 20-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում կմատուցվի կիրակնօրյա սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Փաշինյանը ոստիկանական ուժերի միջամտությամբ ճեղքեց Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունը

Հիշեցնենք` դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում ու Արցախում հայտարարված է եռօրյա սուգ։ Դեկտեմբերի 19-ին լրանում է Արցախում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը։

Ավելի վաղ իշխանությունը հայտարարել էր, որ համազգային սուգ չի հայտարարվում, քանի որ դեռևս ոչ բոլոր զոհերի դիակներն ու անհետ կորածների ճակատագիրն է հայտնի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը