Գորիս-Կապան ճանապարհի մի մասը «չեզոք» և անվտանգ կդառնա. նախարարը բացատրել է` ինչպես

Վաղարշակ Հարությունյանը վստահ է՝ եթե ամրապնդվում է երկրի անվտանգությունը, ապա ամրանում են անկախությունն ու ինքնիշխանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայումն արդյոք կարո՞ղ է Հայաստանի ինքնիշխանության կորուստ համարվել։ «Զինուժ մեդիայի» հետ հարցազրույցում ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է՝ ինքնիշխանության կորուստ կարող է  համարվել այն իրավիճակը, երբ անվտանգությունն ապահովված չէ։

Գորիս-Կապան ճանապարհին լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկություն․ ԱԱԾ

«Այն քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը»,- ընդգծում է նախարարը։

Նա վստահեցնում է՝ այն աշխատանքները, որոնք այսօր արվում են, նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները թույլ են տալիս պնդել, որ ճանապարհների անվտանգությունն ապահովված է։

Село Давид Бек (19 декабря 2020). Сюник
Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ

«Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»,- նշում է նախարարն ու վստահեցնում, որ այս իրավիճակում ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է։

Լրագրողը հարց է ուղղել նախարարին, որը վերաբերում է համացանցում տարածված տեսանյութերին. դրանցում ադրբեջանցի զինվորականները բնակավայրերին մոտ են կամ դրոշով քայլում են ճամփեզրով։ Լրագրողը խնդրել է մեկնաբանել դրանք և նշել, թե որքանով անվտանգ են Սյունիքում ճանապարհները այս պարագայում։

Նախարարի խոսքով՝ տեսանյութերը, որոնք այսօր ի հայտ են եկել, մի քանի օր առաջ են նկարահանվել։Նա նշել է՝ «միջադեպեր կարող են լինել, որ սահմանին մոտ գան, հիմա աշխատանքներ են տարվում»։

Գորիսի քաղաքապետը կոչ է անում արգելել Փաշինյանի մուտքը Սյունիք

«Այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, պետք է ուշադիր լինել։ Եթե այդպիսի դեպքեր են լինում՝անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն ԱԱԾ-ի թեժ գծով և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեր հանրությունն իմանա։ Բայց պետք չէ պանիկայի ենթարկվել, տեսանյութ է գնում համացանցում չորս օրվա, կարող է մեկ ուրիշ տեսանյութ լինի, այնպես որ պետք է այստեղ շատ հստակ գործել»,- նշում է նախարարը։

Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Գորիս–Կապան ճանապարհի Մ2–ի Որոտանի հատվածում ադրբեջանական բանակի զիծառայողներ են հայտնվել` իրենց դրոշով։