Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին

Պարզվում է` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում է և չի պատրաստվում հեռանալ երկրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին

Հիշեցնենք, ո Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դա իր սեփական որոշումը չի եղել։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։

Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո երթ անցկացվեց Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։

Դեկտեմբերի 20-ին Եռաբլուր են այցելել նաև ՀՀ նախագահը և Գարեգին Բ կաթողիկոսը։