Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 218 հա տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

Արցախում հայտնաբերված նյութերն ու առարկաները տեղափոխվել են անվտանգ տարածք՝ ոչնչացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Մեկ օրվա ընթացքում խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները 416 միավոր պայթուցիկ նյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է խաղաղապահ առաքելության Telegram ալիքը։

Ռուս խաղաղապահները 4 անհետ կորած զինծառայողի մասին դիմումներ են ստացել

«Այսօր ՝ դեկտեմբերի 20-ին, Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները Ստեփանակերտ քաղաքում և հարակից շրջաններում իրականացված աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 416 միավոր պայթուցիկ նյութ և տեղափոխել ոչնչացման համար հատուկ տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, ռուս սակրավորները Արցախում ավելի քան 218 հեկտար տարածք և 1100 մետր ճանապարհ են մաքրել պայթյունավտանգ նյութերից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 17-ի տվյալներով` խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա են վնասազերծել։

Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը