«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ

Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել  նրանց գերեզմաններին:

«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ

«Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։  Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին», - ասել է Սարգսյանը։

«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ

Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի  Ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի,  Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:

«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ

Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ