ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա մեկ զոհ, երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, ժամը 16:35-ի սահմաններում։
«Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 01 RV 001 համարանիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց»,– գրում է կայքը:
Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա անչափահաս որդին»,–գրում է կայքը:
Խոշոր վթար Կապանի օդանավակայանի մոտ. երեք երիտասարդների վիճակը ծանր է
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ: