ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության հրապարակից մեկնարկող սգո երթից առաջ առաջին միջադեպը տեղի ունեցավ։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրահանգով ոստիկանները հեռացրին քաղաքացուն հրապարակից։
Լարումը սկսվեց լրատվամիջոցների հետ ճեպազրույցից, երբ Քոչարյանը հրաժարվեց պատասախանել «5-րդ ալիքի» լրագրողի հարցերին` նրան մեղադրելով սադրելու մեջ։ Լրագրողների հետ վիճաբանությանը խառնվեցին նաև Քոչարյանին շրջապատող այլ անձինք։
«Մենք բոլորս պետք է գնանք Եռաբլուր, ու Եռաբլուրում մեզ սպասողներ կան` հանձին մեր հանգուցյալ զինվորների,– հայտարարեց Քոչարյանը,– Մունդռիկները երեկ ամեն ինչ փորձեցին անել, չստացվեց, այսօր էլ չի ստացվելու»։
Հիշեցնենք` Հանրապետության հրապարակից մեկնարկում է սգո երթը դեպի Եռաբլուր: Այսօրվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։
Սյունիքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կար. Փաշինյանը ներկայացրեց խնդիրը
«Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել»,- այսօր առավոտյան իր տեսաուղերձում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վերահաստատել էր երթին մասնակցելու իր մտադրությունը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը