Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել

Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երիտասարդ աղջիկ է ցած է նետվել Կիևյան կամրջից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի կապակցությամբ ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել։

Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից