Եռաբլուր զինվորական պանթեոնում իրավիճակը լարված է։ Փաշինյանի աջակիցների ու հակառակորդների միջև թեժ իրարարնցում ու հրմշտոց է սկսվել։
Ոստիկանության ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը։
Հավաքվածների մի մասը վանկարկում է «Նիկոլ, դավաճան», մյուսը` «Նիկոլ, վարչապետ»։
Ինքը` Փաշինյանն իր գլխավորած երթի հետ դեռ չի հասել Եռաբլուրի տարածք։ Երթի մասնակիցներն այս պահին պանթեոնի մատույցներում են։
Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երթի մասնակիցներին առավոտվանից սպասում էին Եռաբլուրի մուտքի մոտ` հայտարարելով, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։