Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր սահմանն անցնում է Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղերի անմիջապես հարևանությամբ (Իսկ Google–ի քարտեզներով` որոշ տեղերում հատում է)։ Ռուս սահմանապահները Կապանից դեպի հարավ ճանապարհին պարեկային ծառայություն կիրականացնեն։
Ճակատենի գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն։
«Ոչ մի ձև չենք կարող ասել, թե ինչ է լինելու, անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել։ Մեր ցորենի դաշտից մինչև իրենց գյուղ 500 մետր է։ Ճիշտ է` ռուս սահմանապահներն այստեղ են, բայց ոչինչ երաշխավորել չենք կարող»,–ասաց նա։
Նշենք, որ գյուղը մեծ չէ, դրանից բացի, այստեղ հիմնականում մեծահասակներ են ապրում։
«Գյուղը չենք լքելու, ուղղակի երիտասարդների համար գյուղում վաղուց աշխատանք չկա, իրենք քաղաքում են աշխատում։ Գյուղացիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում»,–ասաց գյուղապետը։
Սյունիքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կար. Փաշինյանը ներկայացրեց խնդիրը
Նրա խոսքով` Ճակատեն գյուղի հողերից թշնամուն չի հանձնվել։ Այս պահին բոլորին բնակիչների անվտանգության հարցն է մտահոգում։
Նշենք, որ այժմ այդ ճանապարհին տեղակայված են ՀՀ ՊՆ զինծառայողների և հայ սահմանապահների ժամանակավոր հենակետերը։
Ռուս սահմանապահների հետակետը տեղակայված է Ճակատեն գյուղից ոչ հեռու։ Ադրբեջանի զինված ուժերն այս պահին դեռ չեն մոտեցել նոր սահմանին։
Խորհրդային սահմաններից մինչև GPS․ փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում Սյունիքում