Ուկրաինան ու Թուրքիան ռազմական ոլորտի համագործակցությունը խորացնելու հարցեր են քննարկել

Թուրք նախարարները եղել են Ուկրաինայում, քննարկումներ անցկացրել «2+2» ձևաչափով։ Հայտարարություններ են արել Աքարն ու Չավուշօղլուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումն ու հետագա ռազմական համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով Ուկրաինայում էին: Նախարարները մասնակցել են «2+2» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։

«Մենք այսօր շատ լարված բանակցություններ ենք վարել, շատ լավ բանակցություններ, դրանք արդյունավետ են եղել, գոհ ենք հանդիպումից։ Մենք զգալի հեռավորություն ենք հաղթահարել մեր ռազմական համագործակցության զարգացման ճանապարհին։ Մենք ռազմական կրթության հնարավորություններ ենք ընձեռում ուկրաինացի երիտասարդների համար: Բացի այդ, քննարկել ենք համատեղ զորավարժությունների հարցերը»,-հայտարարել է Աքարը չորս նախարարների համատեղ ասուլիսում։

Էրդողանին սխալ են հասկացել․ Ռոհանին կարծում է, որ Թուրքիայի հետ հարցն անցյալում է

Չավուշօղլուն էլ ասել է, որ երկկողմ հարաբերություններից բացի, քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ունեն համագործակցության շատ մեծ շրջանակ, այդ թվում՝տնտեսության կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։ Թուրքական դիվանագիտական կառույցի ղեկավարը կարծում է, որ ԱԳՆ+ՊՆ ձևաչափով համագործակցությունն էներգիա կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

«Էրդողանը ղալաթ է արել», կամ ՀՀ–ի նախաձեռնությամբ կարող է հակաթուրքական դաշինք ստեղծվել