ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել հոգեբանների հետ

Վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած մի շարք մասնագետներ խրախուսվել են պատվոգրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել հոգեբան-մասնագետների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նպատակը մարտական գործողությունների ընթացքում զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած քաղաքացիական հոգեբան-մասնագետների հետ փոխգործակցության հետագա անելիքների ծրագրումն է։

Պետք է ավելի ուշադիր լինել միմյանց նկատմամբ. հոգեբանը խորհուրդներ է տալիս

«Խորհրդակցության մասնակիցները վերլուծել են մարտական գործողությունների ընթացքում զորքերում իրականացված հոգեբանական աշխատանքները, ներկայացրել հոսպիտալներում, քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի շրջանում իրականացված աշխատանքը, քննարկել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող զինծառայողների վերականգնողական գործընթացը, պլանավորել համագործակցության հետագա քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները սկսել են բժշկական ծառայություններ մատուցել Արցախի բնակիչներին

Խորհրդակցության ավարտին մի շարք մասնագետներ պատվոգրեր են ստացել մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ