Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային հայտնել է Փաշինյանի չմասնակցելու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մեղադրել են միմյանց ԱՊՀ արտգործնախարարների նիստում

Նման որոշման պատճառը, նրա խոսքով, պայմանավորված է Փաշինյանի հոր մահվան հանգամանքով։

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հեռավար հանդիպումը նախանշված է այսօր` դեկտեմբերի 18-ին։ Նիստի օրակարգում կառույցի շրջանակում զարգացման հեռանկարների քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների ընթացիկ իրավիճակի քննարկումն է։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նիստը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կանցկացվի տեսաժողովի ձևաչափով, մասնակիցները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում գործակցելու հարցեր կքննարկեն, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը, մահացել էր դեկտեմբերի 16-ին`80 տարեկան հասակում` ծանր հիվանդության հետևանքով։

Վովա Փաշինյանի հուղարկավորությունը կկայանա այսօր։