ՌԱԴԻՈ

Ներկա իշխանությունը պաշտոնավարում է իներցիայով. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որն առնչվում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարին։ 
Sputnik
Ներկա իշխանությունը պաշտոնավարում է իներցիայով. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` արտահերթ ընտրությունների անցկացումն իշխանափոխության մեխանիզմներից մեկն է, այսինքն` հնարավոր է երկու տարբերակով իրականացնել իշխանափոխություն. մեկը վարչապետի փոփոխությունն է, ինչը մասնակի գործընթաց է, որովհետև իշխող մեծամասնությունն այդ դեպքում այնուամենայնիվ մնում է, մյուսը խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։ 

Իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան

«Երկու տարբերակներն էլ սկզբունքորեն ընդունելի են, այստեղ շատ կարևոր է, թե արտահերթ ընտրությունների ինչպիսի որակ պետք է ապահովել, և արդյո՞ք հանրապետությունում կա մթնոլորտ` օրինական ընտրություններ անցկացնելու համար։ Երբ իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, դա իմաստ ունի քննարկել միայն մեկ պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հայտարարի, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հակառակ դեպքում ընտրություններն այնքան էլ օրինական չեն լինի»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով`իշխանությունն արդեն իսկ պարտվել է, և արտահերթ ընտրությունները լոկ մի քանի ամսով երկարաձգելու են այս իշխանության գոյությունը, որի խնդիրն այն է, որ չի գիտակցում, որ պարտվել է դեռ նոյեմբերի 9-ին և այս ընթացքում պաշտոնավարումն իրականացնում է իներցիայով։ Ըստ նրա`իներցիոն պաշտոնավարումը Հայաստանին ամեն օր բերում է տարածքային կորուստներ, ամեն օր ունենում ենք ֆորսմաժորներ, ավելանում են նոր գերիներ, լարված ու անբնական վիճակ է Սյունիքում, հետևաբար այս ամենը պարտված թիմի ձեռագիր է։ 

«Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք». Ալեն Սիմոնյան

Քաղաքագետը որևէ կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, որովհետև համաշխարհային պատմության մեջ, ըստ նրա, շատ քիչ դեպքեր կան, երբ կապիտուլյանտը շարունակել է պաշտոնավարել։

Իսկ թե ինչպիսի քաղաքական զարգացումներ ու հանգուցալուծումներ կլինեն վարչապետի հրաժարականից հետո, դժվար է կանխատեսել, քանզի նոր իշխանության ձևավորման կամ կոնֆիգուրացիայի հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ։

Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենք վերցնել. տեսանյութ