ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Հանդիպման, քննարկված թեմաների մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը հանդիպել են

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը վերաբերող այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նշենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնեց քաղաքական հանդիպումների շարք։ Այս ընթացքում նա հանդիպումների է ունեցել արտախորհրդարանական ուժերի ղեկավարների, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի, ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և այլ հասարակական, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների հետ։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ