Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծացնող նոր գործոն

Գիտնականները նախ որոշել են օդային հոսքի սխեմաները, իսկ հետո ստեղծել են ծրագիր, որը կանխատեսում է կաթիլային ամպերի ցրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ նեղ միջանցքներում օդային հոսքի դինամիկան կորոնավիրուսով վարակվելու վտանգը մեծացնող գործոն է: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում։

Մալիշևան պատմել է, թե ինչու են կորոնավիրուսով հիվանդների մարմնին կապտուկներ հայտնվում

ԱՄՆ–ում Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները մոդելավորման օգնությամբ պարզել են, թե ինչպես է մարդուն շրջապատող տարածությունն ազդում քայլելու ընթացքում վիրուսի մասնիկների բաշխման վրա։ Սկզբում նրանք որոշել են օդային հոսքի սխեմաները, այնուհետև ստեղծել ծրագիր, որը կանխատեսել է փռշտալու կամ հազալու ժամանակ մարդու բերանից արտանետվող կաթիլային ամպերի ցրումը:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Գիտնականները ցրման երկու ռեժիմ են գտել։ Առաջին` բաց տարածքներում կաթիլային ամպը մնացել է մարդու շուրջը և աստիճանաբար ցրվել։ Երկրորդ` նեղ միջանցքներում ամպն առանձնացել է շարժվող մարդուց և մնացել նրա հետևում՝ պղպջակ ձևավորելով։

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ երկրորդ դեպքում մեկ տեղում կաթիլների խտության պատճառով նման ամպի մեջ ընկնելու դեպքում վարակման վտանգն ավելի մեծ է:

861 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում