Ղարաբաղյան հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ համագործակցության մթնոլորտը. Տոկաև

Ղազախստանի առաջնորդը կարծում է, որ այս բարդ ժամանակաշրջանում ԱՊՀ-ի պետությունների սերտ համագործակցությունն առանձնահատուկ կարևորություն է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումը ՝ նշելով, որ այդ հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ-ում համագործակցության մթնոլորտը:

Ի՞նչ ունենք եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց

Տեսակոնֆերանսի ձևաչափով այսօր անցկացված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Տոկաևը հույս է հայտնել, որ այդ «պատմական համաձայնագիրը» կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

«Ըստ էության, մարվել է հետխորհրդային տարածքում հակամարտության օջախը, որը թունավորում էր համագործակցության քաղաքական մթնոլորտը դրա ողջ գոյության ընթացքում», - նշել է Ղազախստանի ղեկավարը:

Տոկաևը համոզված է, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը «ստեղծված կրիտիկական իրավիճակում միակ ճիշտ որոշումն է»:

Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը

Նրա կարծիքով ՝ այս բարդ պահին առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում ԱՊՀ համամասնակից պետությունների սերտ փոխգործակցությունը:

«Բայց գլխավորն այն է, որ մեր երկրների ժողովուրդները ցանկանում են ապրել խաղաղ մթնոլորտում ու բարեկամություն անել իրար հետ», – նշել է Տոկաևը: