«Ձեր պահանջով եմ վայր դնում». «Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

Պատգամավորն իր գրառման մեջ նշել է, որ Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Հարգելի սյունեցիներ, մանդատ ինձ տվել էիք Դուք Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու։ Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

«Իմ քայլից» ոչ մեկը չպետք է վարչապետ դառնա. Շարմազանով

Հիշեցնենք` Կարապետյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Արամ Խաչատրյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից. նա էլ է «Իմ քայլը» խմբակցությունից