ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բելգիայի արտգործնախարար Սոֆի Վիլմեսը հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Նախարարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Այս շաբաթ ես հանդիպել եմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որպեսզի քննարկեմ Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մտքերի փոխանակությունն արդյունավետ էր և անկեղծ։ Բելգիան մտահոգություն է հայտնում մի շարք հարցերի առնչությամբ, մասնավորապես՝ տեղի բնակչությանը վերաբերող», - գրել է նա։
Հիշեցնենք, որ Բելգիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների վերսկսումը և կոչ անում Բելգիայի կառավարությանը մի շարք միջոցներ ձեռնարկել՝ ուղղված պատերազմից տուժած բնակչությանը փրկելուն, պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների մեղավորներին, պահպանել հրադադարը և բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ։
Նիդեռլանդների պատգամավորներն Արցախի վերաբերյալ բանաձև են ընդունել