Այս տարի Hubble ամերիկյան աստղադիտակի ստեղծման 30 տարին է լրացել։ Դրա պատվին ԱՄՆ-ի Օդագնացության ու տիեզերական տարածության հետազոտության ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) նոր մշակված ու մինչ օրս չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել։
30 տարում Hubble-ն ուսումնասիրել է ավելի քան 40 000 տիեզերական մարմիններ, այդ թվում այնպիսի օբյեկտներ, որոնք տեսանելի չեն Երկրից։