ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոր` Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։ Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին», – գրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում։
ՀՀ վարչապետին ցավակցություններ են հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Վովա Փաշինյանը ավելի քան մեկ շաբաթ գտնվում էր հիվանդանոցում. տարիներ առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ Մահացել է դեկտեմբերի 16-ի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում
Հորս անունը Վովա է. Փաշինյանը պատասխանեց լրագրողին հետաքրքրող հարցին
Ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։ Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։